<<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամը կազմակերպում և իրականացնում է ինչպես միանգամյա միջոցառումներ, այնպես էլ ամենամյա բնույթ կրող ձեռնարկներ: Բոլոր միջոցառումները անց են կացվում Ծաղկաձորում գտնվող Երիտասարդական կենտրոնում, որը գործում է <<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամի տնօրինությամբ:
Ծավալուն միջոցառումներից է <<Մշակույթների երկխոսություն>> միջազգային փառատոնը, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են տարբեր ազգերի ավելի քան 90 երիտասարդ: Գեղեցիկ, գունագեղ այս միջոցառումը հնարավորություն է տալիս տարբեր ազգային պատկանելիություն ունեցող երիտասարդներին, ավելի լավ չանաչել միմյանց մշակույթը:
Յոթնօրյա փառատոնի ընթացքում երիտասարդները ներկայացնում են իրենց երկրի մշակույթը, սովորույթները, պատմությունը, գրականությունը, պարը, նաև ազգային խոհանոցը: Սա յուրօրօինակ երկխոսություն է, որի նպատակը խաղաղ և ընկերային հարաբերությունների ձևավորումն է:
Ծավալուն ձեռնարկ է նաև Համահայկական երիտասարդական խորհրդաժողովը: 2008 թվականին անցկացվեց Համահայկական երիտասարդական վեցերորդ համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 90 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից: Ամենամյա այս համաժողովը ևս անց է կացվում Ծաղկաձորյան Երիտասարդական կենտրոնում:
Վեցերորդ համաժողովի ընթացքում քննարկվեցին համահայկական հնչեղություն ունեցող և հայ երիտասարդությանը հուզող բազմաթիվ հարցեր:
Մասնավորապես անդրադարձ կատարվեց գիտության, կրթության, արվեսի և մշակույթի հիմնախնդիրներին: Համաժողովը տևեց հինգ օր, այդ օրերի ընթացքում մասնակիցները պարբերաբար հյուրընկալեցին վերոնշյալ ոլորտների պատասխանատուներին, նրանց ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը: Համաժողովը անցավ բավականին ակտիվ և աշխատանքային մթնոլորտում: Համաժողովի մասին ֆիլմը ևս տեղադրված է մեր կայքում:
Մենք կազմակերպում ենք նաև բազմաթիվ ուսուցողական սեմինարներ, դասընթացներ մասնավորապես <<Եվրոպական երիտասարդական քաղաքականություն, ծրագրեր, և կառույցներ>>, <<Միջազգային երիտասարդական աշխատանք և համագործակցություն>> թեմաներով:
