<<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամի նպատակն է առավել սերտացնել Հայաստան-Սփյուռք երիտասարդական կապը, քանի որ շատ խնդիրների լուծման բանալին հենց միասնականություն է:
Մեր կողմից իրականացված ծրագրերը նպատակ ունեն հաստատել և զարգացնել հոգևոր-մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական ու հասարակական կապեր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների, երիտասարդական կառույցների միջև:
Կարևորագույն ենք համարվում նաև Սփյուռքում ազգային արժեքների, ավանդույթների պահպանման և ի վերջո հայապահպանութան խնդիրը, մեր կողմից կյանքի կոչված շատ ձեռնարկներ ծառայում են նաև այս նպատակին:
Հիմնադրամը պարբերաբար իրականացնում է ինչպես համահայկական այնպես էլ միջազգային տարաբնույթ երիտասարդական ծրագրեր` նպաստելով երիտասարդական կապերի հաստատմանն ու երկխոսությանը:
Կարևորում ենք նաև պետական երիտասարդական քաղաքականության և երկրում գործող երիտասարդական կազմակերպությունների ներուժի համադրումը, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել բազմաթիվ երիտասարդական ծրագրեր:
Մենք համագործակցում ենք տարբեր երկրներում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ, կազմակերպում ենք պարբերական բնույթ կրող միջոցառումներ, համաժողովներ, մշակութային փառատոններ, սեմինարներ, երիտասարդական հավաքներ:
Համալսարանական խոշոր կենտրոնների հետ համատեղ իրականացնում ենք նաև ուսանողների փոխանակման և մասնագիտական այլ ծրագրեր:
