Հարգելի գործընկեր.
Համահայկական Երիտասարդական Միջազգային Կենտրոն հիմնադրամը սույն թվականի դեկտմբերի 9-ին կազմակերպում է կլոր–սեղան քննարկում նվիրված կամավորության միջազգային օրվան (Դեկտեմբերի 5):
Միջոցառմանը հրավիրվում են մասնակցելու ՀԿ ներկայացուցիչներ, կամավորներ և հետաքրքրված այլ անձինք։
Նախատեսվում են քննարկումներ հետևյալ թեմաներով.
- Լոկալ կամավորություն
- միջազգային կամավորություն
- կամավորության համար հնարավոր ծրագրեր
Որպես արդյունք ենթադրում ենք ձևակերպել վերջնական մանիֆեստ, որը կստորագրվի հետաքրքրված կազմակերպությունների կողմից և կտեղադրվի ՀԵՄԿ հիմնադրամի պաշտոնական կայքում՝ www.payicf.org: Նախատեսում ենք նաև ուսուցողական դասընթացների կազմկերպում հաջորդ տարվա ընթացքում:
Եթե դուք ունեք կամավորության փորձ և կուզենաք կիսվել ձեր փորձով, կամ պլանավորում եք ներգրավվել կամավորական աշխատանքներում և ունեք տեղեկատվության կարիք, ուրեմն դուք հրավիրվում եք մասնակցելու մեր միջոցառմանը։
Հետաքրքրության դեպքում Ձեզ անհրաժեշտ է նախօրոք գրանցվել ՝ նշելով.
Անուն Ազգանուն
Կազմակերպություն
Դերը կազմակերպությունում
Տարիք
Գրանցվել կարող եք Էլ-փոստի կամ զանգի միջոցով.
Էլ.–փոստ։ info@payicf.org
Հեռ։ 010 56 79 22
ՀԵՄԿ հիմնադրամ
Ծրագրերի բաժին
