Հարգելի գործընկերներ,
Սույն թվականի Օգոստոսի 10-15–ին «Համահայկական Երիտասարդական Միջազգային Կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված Համահայկական Երիտասարդական Յոթերորդ Համաժողովի ընթացքում արծարծվեցին մի քանի խնդիրներ, որոնք սերտորեն կապված էին ՀՀ կառավարության կողմից ընտրված տնտեսության գերակա ճյուղերի, դրանցում երիտասարդության դերի բարձրացման հետ։
Համաժողովի ընթացքում ընտրված աշխատանքային թեմաներից մեկն էր «Բլոգինգ. Բլոգի կառավարումը», որը դարձավ միջոցառման ամենամասնակցային թեման։ Քննարկումների ընթացքում երիտասարդները ծանոթացան բլոգերության հիմնական սկզբունքներին։ Նրանց ներկայացվեց բլոգի կառավարման էթիկան և ինչ դեր կարող է ունենալ բլոգինգը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, նրա միջազգային հեղինակության բարձրացման և տեղեկատվական պատերազմներում մեր երկրի դերակատարության մեջ։
Հաշվի առնելով երիտասարդների հետաքրքրությունը տվյալ բնագավառում՝ «Համահայկական Երիտասարդական Միջազգային Կենտրոն» հիմնադրամը սույն թվականի դեկտեմբերի 11-13 –ին, Ծաղկաձորի Երիտասարդական կենտրոնում կազմակերպում է սեմինար քննարկումներ «Բլոգինգ. Բլոգի կառավարման էթիկա» թեմայի շուրջ։ Տվյալ սեմինար–քննարկումը նպատակ ունի դառնալ Համաժողովից հետո կատարված աշխատանքների գնահատման, նոր աշխատանքային մեթոդների և հեռանկարների բացահայտման միջոց։
Մասնակիցը պետք է
- Լինի 18-35 տարեկան երիտասարդ
- Վարի կամ ունենա բլոգ վարելու ցանկություն
- Պարտավորվի ակտիվորեն մասնակցել սեմինար քննարկումներին։
Դիմորդների մեծ թվի դեպքում սեմինար–քննարկմանը մասնակցելու առաջնայնությունը կտրվի Համահայկական Երիտասարդական Յոթերորդ համաժողովի մասնակիցներին։
Ակնկալում ենք ունենալ 35 մասնակից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբեր 4:
Մասնակիցների ընտրության վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք դեկտեմբերի 8-ին։
Մանրամասների համար կարող եք կապվել ՀԵՄԿ հիմնադրամ
Հեռ։ 010 56 79 22
e-mail: info@payicf.org
Հասցե։ Տերյան 74
