Երիտասարդությունը փորձում է քաղաքացիական հասարակություն կառուցել
<<Երիտասարդությունը և քաղաքացիական հասարակությունը>> թեմայով երեկ Ծաղկաձորում երկօրյա սեմինար էր կազմակերպել <<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամը, որին մասնակցում էին երեսուն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանի` երիտասարդների քաղաքական ակտիվության, ծավալվող գործընթացներին մասնակցության հարցը հուզում է բոլոր երկրներին, որոնք քայլեր են ձեռնարկում քաղաքացիական հասարակություն կառուցելու ուղղությամբ. <<Մենք փորձում ենք այս գործընթացում տեսնել մեր երիտասարդության դերն ու խնդիրները: Այս քննարկումն առաջին փորձն է: Որպես արդիական թեմա, Հայաստանի զարգացման այս փուլում բոլորին հուզող խնդիր փորձում ենք հասկանալ, թե ինչ կարծիք ունեն երիտասարդները այս խնդրի մասին: Քաղաքականությունը քաղաքացիական հասարակության անբաժանելի մասն է, և շատ կարևոր է, թե մեր երիտասարդներն ինչպիսի քաղաքական մասնակցություն, ինչ զարգացումներ են տեսնում այսօր>>:
Այս հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 08.11.2007թ. համարում:
Բացվեց 5-րդ համաժողովը
Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդում` այս գաղափարն է 10 երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդությանը համախմբել մեկ հարկի տակ: Օրերս Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում բացվեց <<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամի կազմակերպած Հմահայկական երիտասարդական հինգերորդ համաժողովը, որին ներկա էին հինադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը և երիտասարդական քաղաքակության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը: Միջոցառումը կտևի մինչև հուլիսի 26-ը:
<< Մասնակիցներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան բանավիճել, բանաձևեր մշակել այն հարցերի շուրջ, որոնք այսօր հուզում են հայ երիտասարդությանը>>,- նշեց Ա. Սինանյանը:
Այս հարապակակումն ամբողջությամբ կարող եք կարդալ Առավոտ օրաթերթի 24.07.2007թ. համարում
Եվս մեկ համաժողով
Երեկ <<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը ասուլիս էր հրավիրել, թեման Համահայկական երիտասարդական հինգերորդ համաժողովն էր: Միջոցառումը կկայանա հուլիսի 20-26-ը` Ծաղկաձորրում:
Ա. Սինանյանը նշեց, որ համաժողովին կմասնակցի աշխարհի 10 երկրից 18-35 տարեկան հարյուրից ավելի երիտասարդ: <<Սա զուտ հայկական ծրագիր է, որովհետև մասնակցելու են միայն հայերը: Հիմնական շեշտը դրված է Հայաստան-Սփյուռք երիտասարդական կապերի ամրապնդման վրա>>:
Այս հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ Առավոտ օրաթերթի 20.07.2007թ. համարում:
Երիտասարդները կմիավորվեն նույն գաղափարների շուրջ
Հուլիսի 20-26-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացվի Համահայկական երիտասարդական 5-րդ համաժողովը: Համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը <<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամինն է: Ստեղծվելով 2002 թվականին` հիմնադրամն իր առջև երկու հիմնական նպատակ է դրել. նախ` նպաստել Հայաստան-սփյուռք երիտասարդական կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը, ապա` հայկական երիտասարդական կառույցների ինտեգրմանը միջազգային երիտասարդական շարժմանը:
Խոսելով ձեռքբերումների մասին` հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանն ասաց. <<Մենք արտադրություն չենք, արտադրանք չենք տալիս, և մեր ձեռքբերումները գուցե թե այնքան էլ շոշափելի չեն: Մենք փորձում ենք գործունեություն ծավալել որոշակի գաղափարների տարածման, իրականացման ուղղությամբ>>:
Այս հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 18.07.07 համարում:
Կերկխոսենք Ծաղկաձորում
Յոթ օր` հունիսի 25-ից հուլիսի 2-ը, Ծաղկաձորում 14 երկրի 70 երիտասարդներ կներկայացնեն իրենց ազգային սովորույթները, երգը, պարը երաժշտությունը: Հունիսի 26-ին <<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամի ծաղկաձորյան կենտրոնում մեկնարկեց <<Մշակույթների երկխոսություն>> միջազգային երիտասարդական երկրորդ փառատոնը: Փառատոնի մասնակիցները Հայաստանի բուհերում սովորող արտասահմանցի ուսանողներն են: <<Քանի դեռ երիտասարդ եք, զվարճացեք>>,- այս խոսքերով ոգեշնչեց փառատոնի մասնակիցներին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Անատոլի Նիկոլաևը:
Այս հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ Առավոտ օրաթերթի 27.06.2007թ. համարում:
<<Մշակույթների երկխոսություն>> Ծաղկաձորում
Հունիսի 25-ից հուլիսի 2-ը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ Ծաղկաձորում կմեկնարկի <<Մշակույթների երկխոսություն>> միջազգային երիտասարդական փառատոնը: Փառատոնի նպատակն է տարբեր ազգերի երիտասարդներին հնարավորություն տալ ճանաչելու աշխարհի մշակույթները, ժողովուրդների ազգային նկարագիրը` նպաստելով դրական փոխհարաբերությունների հաստատմանը:
Այս հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ Ազգ օրաթերթի 26.06.2007թ. համարում:
Երտասարդության համակենտրոնացում
Կքննարկվեն ոչ միայն երիտասարդական խնդիրներ
<<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամի հրավերով երեկ հիմնադրամի Ծաղկաձորյան կենտրոնում չորրորդ անգամ մեկնարկեց համահայկական երիտասարդական համաժողովը:
Աշխարհի 10 երկրներից շուրջ 100 մասնակիցներ համախմբվել էին հայրենիքում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը լրագրողների հետ զրույցում, ընդգծեց, որ ընդհանուր առմամբ համաժողովներին մասնակցել են աշխարհի ավելի քան 19 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են բազմաբնույթ կառույցներ, այդ թվում` երիտասարդական ու ուսանողական կազմակերպություններ, եկեղեցական թեմեր, բարեգործական կազմակերպություններ, կուսակցություններ, համայնքների միություններ, կրթական ու մշակութային միություններ և հաստատություններ, պետական կազմակերպություններ և այլն:
Այս հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 25.07.2006թ. համարում:
