<<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>> հիմնադրամը 8 տարվա պատմություն ունի: Այս կառույցը իր գոյության ընթացքում հասցրել է լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների դաշտում, իր գործունեությամբ մշտապես խթանելով ոլորտի զարգացումը և բարձրաձայնելով առկա հիմնախնդիրների մասին:

Մեր մասին

Նմանօրինակ կառույց ստեղծելու գաղափարը ծնվել է Հայաստան-Սփյուռք առաջին խորհրդաժողովի ընթացքում: Նպատակը մեկն էր.  համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը համահայկական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ և միասնական ջանքերով լուծումներ առաջադրել, ինչպես նաև անմասն չմնալ համաշխարհային երիտասարդական քաղաքականության զարգացումներին:

 

Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ընթացքում հնչած առաջարկը կյանքի կոչվեց. 2001 թվականին ստեղծվեց <<Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն>>  հիմնադրամը, որը գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է և հետապնդում է սոցիալական, բարեգործական, կրթական և մշակութային շահեր:

 

Հիմնադրամր ստեղծվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  պահանջներին համապատասխան  և գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և հիմնադրամի կանոնադրության հիման վրա: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է և գործում է ՀՀ ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: